Զգուշացում․ Covid-19-ի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ ՀՀ-ում վերահսկողությունը խստացվում է - RadioVan.fm

Онлайн

Զգուշացում․ Covid-19-ի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ ՀՀ-ում վերահսկողությունը խստացվում է

2021-08-18 13:57 , Общество, 1233

Զգուշացում․ Covid-19-ի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ ՀՀ-ում վերահսկողությունը խստացվում է

Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեպքերի թվի աճով պայմանավորված` հանրապետությունում վերահսկողությունը խստացվում է. քաղաքացիներին և տնտեսվարողներին զգուշացնում են տեսչական մարմինները և ոստիկանությունը։

Հորդորվում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:

Ընդգծվում է՝ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:

Նշենք՝ վերջին 1 օրում կատարված 7219 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք, ունենք 157 առողջացած, արձանագրվել է մահվան 3 դեպք: Կորոնավիրուսով վարակված 1 պացիենտ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարված 1 453 950 թեստավորման արդյունքում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված 1139 պացիենտ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ:

Лента

Рекомендуем посмотреть