«Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են»․ Ալիև

2021-08-17 16:30 , Политика, 1353

«Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են»․ Ալիև

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածներ ու զորամասեր սահմանի ամբողջ երկայնքով՝ Մռավից մինչև Արաքս գետ, և մենք ամրացնում ենք այդ սահմանները»,-այդ մասին Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ, մասնավորապես, ամրապնդվում է պետական սահմանը Քարվաճառի, Բերձորի ու Զանգեզուրի ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։

«Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը։

Նա կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

«Դա մեր հողն է։ Հայաստանի արտահայտած տեսակետները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Գարագյոլը (Սև լիճ-խմբ․) մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում էր այն վայրով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է և, եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք։ Թող ոչ ոք դա չմոռանա»,-հայտարարել է Ադբեջանի ղեկավարը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներխուժել Սյունիքի մարզի Սև լճի տեղանք ու առ այսօր գտնվում են ՀՀ ինքիշխանխան տարածքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողությունները դիվերսիոն անցում է որակել, իրադրության հանգուցալուծման նպատակով կարևորելով սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Նա ներկայացրել է Հայաստանի դիրքրոշումը, այն է՝

-տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում,

-սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր,

-սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղեկայում,

-միջազգային հովանու ներքո սահմանազատման և սահմանագծման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ։

Лента

Рекомендуем посмотреть