«Ցավ և հույս»․ Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանի պատմությունն ամփոփել է երկու բառում - RadioVan.fm

Онлайн

«Ցավ և հույս»․ Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանի պատմությունն ամփոփել է երկու բառում

2021-08-17 14:59 , Политика, 1497

«Ցավ և հույս»․ Ուրուգվայի արտգործնախարարը Հայաստանի պատմությունն ամփոփել է երկու բառում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը:

«Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,-ողջունելով հյուրին՝ ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը՝ ընդգծելով, որդիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն։

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, կարևոր խթան է երկկողմ փոխգործակցության համար:

ԱԺ նախագահը նաև ողջունել է առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ուրուգվայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվեց նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստել է.

«Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»:

Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս․

«Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»։

Лента

Рекомендуем посмотреть