Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում այցելել է Արարատի մարզ։ Դեսպանության ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ դեսպանն իր ընտանիքի հետ եղել է Փոքր Վեդի գյուղի հնավայրում, նաև եղել է հայկական սահմանի առանձին հատվածներում, Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է հայ և ռուս սահմապահներին։
Կոպիրկինն այցելել է նաև ուղեկալներից մեկը, ընտանիքի անդամների հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի շիրիմին, որը զոհվել է 1948 թվականին՝ Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում ծառայողական պարտականությունները կատարելիս։