Այսօր՝ օգոստոսի 16-ի գիշերը, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: