«Անհապաղ հանդարտեցնել իրավիճակը»․ Մինսկի խումբը՝ Հայաստանին և Ադրբեջանին - RadioVan.fm

Онлайн

«Անհապաղ հանդարտեցնել իրավիճակը»․ Մինսկի խումբը՝ Հայաստանին և Ադրբեջանին

2021-07-30 15:17 , Политика, 1046

«Անհապաղ հանդարտեցնել իրավիճակը»․ Մինսկի խումբը՝ Հայաստանին և Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:

Համանախագահները տարածած հայստարարությամբ կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:

«Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:

Лента

Рекомендуем посмотреть