2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Հադրութի բնակիչների համար մինչև 2022-ի ավարտը Ստեփանակերտ քաղաքում նոր թաղամաս կկառուցվի։
Այդ մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ թաղամասն ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք՝ 240բնակարանաններով։
Նշվում է, որ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
«Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,-ասված է Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ: