Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով․ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ հոլանադացի գործընկերների հետ համաձայնությունն արդեն ձեռքբերված է, փորձանմուշները տեղափոխման ընթացքում են։
«Չեմ կարծում, որ պատասխանները շատ արագ կլինեն, քանի որ բարդ փորձաքննություններ են սպասվում»,-նկատել է առողջապահական գերատեսչության պատասխանատուն՝ հավելելով, որ արդյունքներն ունենալուն պես անպայման կհանրայնացնեն։
Նշենք՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տվյալերի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է 1618 աճյուն: