3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։
Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։