Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։
Սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։