Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել․ ՊՆ

2021-07-29 08:16 , Общество, 942

Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել․ ՊՆ

Այսօր՝ հուլիսի 29-ին, 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված՝կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանք՝հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է, ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում Ադրբեջանի զինված ուժերի նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտական գործողությունները դադարեցվել են հուլիսի 28-ի ժամը 10։40-ից՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը վերականգնելու մասին պայմանավորվածությամբ։

Հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են հայկական զինված ուժերի 3 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են։

Лента

Рекомендуем посмотреть