Բաքվում լրտեսության մեղադրանքով 15 տարով ազատազրկվել են հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը - RadioVan.fm

Онлайн

Բաքվում լրտեսության մեղադրանքով 15 տարով ազատազրկվել են հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը

2021-07-28 16:18 , Право, 1600

Բաքվում լրտեսության մեղադրանքով 15 տարով ազատազրկվել են հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ, հրապարակել է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով վճիռը։

Ադրբեջանի սահմանն ապօրինի խախտելու ու Հայաստանի հատուկ ծառայություններին ռազմական բնույթի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։

Դատարանում վկայի կարգավիճակով հանդես եկած ադրբեջանցի զինծառայող Վիդադի Օրուջալիևը հայտարարել է, որ նրանց նկատել են նոյեմբերի 11-ին Շուշի քաղաքում, բերման են ենթարկել, հարցաքննել։

«Հարցին, թե ինչու՞ են եկել Շուշի ու դիտարկում մեր դիրքերը, նրանք պատասխանել չկարողացան»,-ասել է ադրբեջանցի վկան։

Ավելի վաղ, նշենք, Սուջյանն ու Դավթյանը դատական լսումների ընթացքում հայտարարել են, որ հումանիտար օգնություն են տանելիս եղել Ստեփանակերտ։

Ադրբեջանցի վկան, մինչդեռ, նշել է, որ մեղադրյալներին ձերբակալելու ընթացքում նրանց հետ ոչ մի մարդասիրական օգնություն չի եղել ու, որ տվյալ վայրից դեպի Ստեփանակերտ քաղաք տանող ճանապարհ չկա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաձայն դատավճի, պատժի առաջին 5 տարին նրանք կանցկացնեն բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում, պատժի կրումից հետո էլ՝ պետք է արտաքսվեն Ադրբեջանից:

Նշենք՝ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունից հետո՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։

Лента

Рекомендуем посмотреть