ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ, ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի
հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Նշենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների նախաձեռնած հարձակման, ընթացած մարտերի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) երեք զինծառայող, ևս երեքը՝ զոհվել են։
Ի հավելումն նշվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Վստահեցվում է՝ սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։