Նախագահ Սարգսյանը բանակին աջակցություն է հայտնում - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը բանակին աջակցություն է հայտնում

2021-07-28 13:21 , Политика, 925

Նախագահ Սարգսյանը բանակին աջակցություն է հայտնում

Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի

Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ, ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:

Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին:

Лента

Рекомендуем посмотреть