ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։
Նշվում է, որ փոխհրաձգությունը շարունակվում է։
«Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,-վստահեցնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։