ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածություն․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածություն․ ՊՆ

2021-07-28 11:45 , Политика, 1288

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածություն․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Այդ մասին 11։42-ին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Նշվում է, որ տվյալ պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть