Արաքսի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են արձանագրվել․ հարուցվել է 9 քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Արաքսի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են արձանագրվել․ հարուցվել է 9 քրեական գործ

2021-07-27 15:57 , Право, 1481

Արաքսի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են արձանագրվել․ հարուցվել է 9 քրեական գործ

Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերով հարուցվել է 9 քրեական գործ․ գետի ավազանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չափագրման աշխատանքներ է իրականացրել ու արդյունքներն ուղարկել Գլխավոր դատախազություն, որն էլ հարուցված քրեական գործերով արձանագրել է շուրջ 312 հազար խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Հավելենք՝ ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արաքս գետի ամբողջ երկայնքով գործում են 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններ։

«Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են»,-ընդգում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։

Лента

Рекомендуем посмотреть