Հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը․ Մարությանը հրաժարվում է - RadioVan.fm

Онлайн

Հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը․ Մարությանը հրաժարվում է

2021-07-27 15:25 , Политика, 1540

Հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը․ Մարությանը հրաժարվում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնելով, որ ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցով այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, հայտարարում է՝ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա։

Մարությանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվիքաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար:

Բայց օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանհամար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, եսկտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբորոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ:

Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:

Лента

Рекомендуем посмотреть