Երեկ գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, վնասել աջ ոտքը․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Երեկ գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, վնասել աջ ոտքը․ Արցախի ՄԻՊ

2021-07-27 12:13 , Право, 1354

Երեկ գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, վնասել աջ ոտքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը:

Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք Արցախի օմբուդսմենը երեկ ստացված ահազանգի հիման վրան պարզել էր, որ Մաճկալաշեն համայնքի 1989 թվականին ծնված բնակիչը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ավելի ուշ տեղեկացվել էր, որ գերեվարված բնակիչը ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ փոխանցվել է հայկական կողմին։

Իրականացված բժշկական զննության արդյունքում, ահա, պարզվել է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը, պատառոտվել են շորերը:

Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը՝ առիթը բաց չթողնելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին»,-արձանագրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ միջազգային կազմակերպությունների և Արցախի իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով միջադեպի վրա:

Лента

Рекомендуем посмотреть