Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողներիմիջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ վստահեցնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ, ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
Նշենք՝ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։