Ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Գեղարքունիքի և Արարատի հայկական դիրքերի ուղղությամբ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Գեղարքունիքի և Արարատի հայկական դիրքերի ուղղությամբ

2021-07-26 12:10 , Общество, 1190

Ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Գեղարքունիքի և Արարատի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն (ԶՈՒ) այսօր հայ-ադրբեջանական սահմանի 2 ուղղությամբ կրակ են բացել։

Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ ժամը 03:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան, 11։30-ից սկսած էլ՝ հրադադարը խախտվել է Արարատի մարզի Երասխի ուղղությամբ։ Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

Պաշտպանական գերատեսչությունից ընդգծում են՝ հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Հիշեցնենք՝ ուրբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ երեք զինծառայող է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի մասին երեկվանից որևէ հաղորդագրություն չէր տարածել։

Շաբաթ օրը միայն հաղորդվել էր, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

Лента

Рекомендуем посмотреть