Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի - RadioVan.fm

Онлайн

Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի

2017-04-04 21:25 , Мир, 1667

Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի։ Այդ մասին հայտարարում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

«Այսօր կարելի է արձանագրել 14 մարդու մահ՝ 11-ը դեպքի վայրում, երեք հոգի մահացել է՝ հոգևարքի մեջ գտնվելով։ Նրանցից մեկը մահացել է շտապ օգնության ավտոմեքենայում՝ հիվանդանոց տեղափոխելիս, իսկ երկուսը՝ հիվանդանոցներից մեկի ընդունարանի բաժնում՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով», — Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նա նաև հայտնել է, որ 49 մարդ դեռ ստացիոնար բուժում է ստանում։

Պայթյունը, հիշեցնենք, տեղի է ունեցել երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կենտրոնական կայարանները՝ «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ», իրար կապող թունելում։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կատարվածն ահաբեկչություն է որակել:

Лента

Рекомендуем посмотреть