Տվյալները՝ պետերբուրգյան մետրոյի պայթյունից տուժած հայերի մասին, չեն հաստատվում․ ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Տվյալները՝ պետերբուրգյան մետրոյի պայթյունից տուժած հայերի մասին, չեն հաստատվում․ ՀՀ ԱԳՆ

2017-04-04 23:55 , Мир, 989

Տվյալները՝ պետերբուրգյան մետրոյի պայթյունից տուժած հայերի մասին, չեն հաստատվում․ ՀՀ ԱԳՆ

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ երեկ պետերբուրգյան մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում։ Այդ մասին ուշ երեկոյան Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ տվյալները դեռ վերջնական չեն։

Հիշեցնենք՝ երեկ պայթյուն է որոտացել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենում, որի հետևանքով, վերջին տվյալներով, 11 մարդ զոհվել է, կան շուրջ հինգ տասնյակ վիրավորներ:

Лента

Рекомендуем посмотреть