Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեսբուքյան էջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, 50-ը վիրավորել: