Այսօր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգված ամառային օլիմպիական խաղերը, որոնք կընթանան մինչև օգոստոսի 8-ը։
Դրանք կլինեն առաջին օլիմպիական խաղերը, որոնք կանցկացվեն կենտ տարում:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն բացման համեստ արարողությամբ, 68 հազար տեղ ունեցող Օլիմպիական մարզադաշտում թույլատրվելու է միայն 950 մարդու և 15 առաջնորդի ներկայություն։
Օլիմպիական խաղերին կմասնակցեն ավելի քան 200 երկրների շուրջ 11 հազար մարզիկներ, մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) փոխանցմամբ՝ մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի Արթուր Դավթյանը: Նա վաղը՝ հուլիսի 24 -ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին, որակավորման փուլի ծրագրով կսկսի իր օլիմպիական երթը՝ հանդես գալով երկու մրցաձևում ՝ նժույգթափում և հենացատկում:
Հաջորդ օրը, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առաջինը ռինգ կբարձրանա անվանի Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Գյումրեցու առաջին մրցակիցն է Ռյան Ալստոնը՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: Նույն օրը որակավորման փուլում իր ունակությունները կդրսևորի հրաձգուհիԷլմիրա Կարապետյանը /ատրճանակ, 10 մետր հեռավորությունից/:
Հուլիսի 26-ին ելույթ կունենա ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ/: Նրաառաջին մրցակիցն է ղազախ Ժանսայ Սմագուլովը: Այդ օրր հանդես կգա նաևբռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը /52կգ/: Կորյունը կմենամարտիբրիտանացիՅաֆալ Գալալի հետ: Նրա թիմակից Արման Դարչինյանը /75 կգ/պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից:
Հուլիսի 27-ին ծանրահարթակ կբարձրանա Իզաբելլա Յայլյանը /59 կգ/, իսկ լողուղյակում՝ Արթուր Բարսեղյանը /ազատ լողաոճ,100 մետր/:
Հուլիսի 28-ին նշած լողաոճում իր հնարավորությունները կդրսևորիՎարսենիկ Մանուչարյանը:
Հուլիսի 30-ին իրերկրորդ մեկնարկը կունենա Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ):
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են կմտնենհունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը /60 կգ/:
Օգոստոսի 2-ին կգոտեմարտենԿարապետ Չալյանը /77 կգ/և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/:Նրանց թիմակից Կարեն Ասլանյանը /67 կգ/ կմրցի հաջորդ օրը:
Օգոստոսի 3-ին պայքարի կբռնվեն նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Հայաստանիազատ ոճի ըմբիշներԱրսեն Հարությունյանը / 57 կգ/ կմրցի օգոստոսի 4-ին , իսկ Վազգեն Թևանյանը /65 կգ/ ՝ օգոստոսի 6-ին:
ՀԱՕԿ-ի տվյալներով՝ Հայաստանի ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն ազատ և դասական ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, հրաձգության, ձյուդոյի, սպորտային մարմնամարզության, լողի, թեթև աթլետիկայի մեդալների համար:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ մարզիկներին ուղերձներ են հղել ՀԱԿՕ նախագահը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնակատարը։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ուղերձում նշում է՝ հավատում է, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:
«Սիրելի՛ օլիմպիականներ,
Այսօր ձեր առջև նոր,դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյումմեկնարկող ամառային 32 –րդօլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեքհաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել,ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:
Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք: Վերադարձե՛ք հաղթանակած: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,-ասված է Գագիկ Ծառուկյանի՝ օլիմպիականներին հղած ուղերձում։
«Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները»,-մարզաշխարհի կարևորագույն իրադարձության՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ մարզիկներին հղած իր շնորհավորական ուղերձում էլ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
Նա նկատել է, որ հայ 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն նրանց դեպի օլիմպիական բարձունք:
Նախարարի պաշտոնակատարը, նշելով, որ վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման, վստահություն է հայտնել, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու առիթ կտա։
«Ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է»,-շետել է Դումանյանը՝ մեր մարզիկներին մաղթելով, ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում։
Հավելենք՝ ըստ ՀԱՕԿ-ի, Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում ոսկե մեդալներ են նվաճել Հայաստանի 14 ներկայացուցիչներ: