Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ ՄՊՀ-ից պարզաբանում են - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ ՄՊՀ-ից պարզաբանում են

2021-07-23 16:04 , Общество, 1121

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ ՄՊՀ-ից պարզաբանում են

Հանրապետությունում հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես, համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև` սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը: Այդ մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) մամուլի խոսնակ Անի Սմբատյանը՝ նշելով, որ, թեև հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն, այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել ոլորտում գների բարձրացման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ տեղեկացվում է, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185-220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):

Հիշեցվում է՝ ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որոնցում, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերություններն, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա։

Лента

Рекомендуем посмотреть