Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր գյուղացիներին պատճառած վնասները․ ՄԻՊ-ը՝ փաստերով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր գյուղացիներին պատճառած վնասները․ ՄԻՊ-ը՝ փաստերով

2021-07-23 15:15 , Право, 1176

Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր գյուղացիներին պատճառած վնասները․ ՄԻՊ-ը՝ փաստերով

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները․ պնդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստաթղթեր՝ Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկի մասին

և Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիրը, որի հնարավորությունից վերջինս այլևս զրկված է:

Փաստաթղթերն, ընդգծում է օմբուդսմենը, օրինակ են, որ ապացուցում են՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով:

Թաթոյանի համոզմամբ՝ ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

«Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:

Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները:

Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման:

Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть