Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը հուլիսի 22-ին Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված։
Կատարվածի մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին։
Արցախի օմբուդսմենի վստահեցմամբ՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։