Հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ - RadioVan.fm

Онлайн

Հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

2021-07-23 12:07 , Политика, 1170

Հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

«Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:

Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:

Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը»,-ասված է վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում:

Պաշտոնական Կրեմլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են առևտրի, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, անդրադարձ է կատարվել կատարվել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեմային:

Կրեմլի կայքում Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունում գերիների մասով որևէ հիշատակում չկա։

Նկատենք՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, նկատենք, կայացել է Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո․ Ալիևի հետ բանակցությունների մեկնարկին՝ լրագրողների համար կազմակերպված կարճ զրույցում, հիշեցնենք, նախագահ Պուտինը շնորհակալություն էր հայտնել ադրբեջանցի գործընկերոջը ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար։

Лента

Рекомендуем посмотреть