ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԱԺ-ում մերժվել է «Ելք»-ի նախագիծը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԱԺ-ում մերժվել է «Ելք»-ի նախագիծը

2017-11-29 16:10 , Политика, 1314

ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԱԺ-ում մերժվել է «Ելք»-ի նախագիծը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու խորհրդարանի՝ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: Նախաձեռնությանը կողմ են արտահայտվել միայն հանձնաժողովի անդամ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նիստին ներկա մյուս 6 անդամները դեմ են քվերակել:

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի լսումները խորհրդարանում մեկնարկել էր երկուշաբթի:

Ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարում են, որ ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներում ու, որ «ԵԱՏՄ համաձայնագիրը թույլ չի տալիս, որ ՀՀ-ն երկկողմ ազատ առևտրի պայմանագրեր կնքի այլ երկրների հետ»:

Лента

Рекомендуем посмотреть