Նորակոչիկների հարազատները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի տեղեկանք, կամ պատվաստման QR կոդ․ ՊՆ-ն՝ երդմանը մասնակցելու կարգի մասին - RadioVan.fm

Онлайн

Նորակոչիկների հարազատները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի տեղեկանք, կամ պատվաստման QR կոդ․ ՊՆ-ն՝ երդմանը մասնակցելու կարգի մասին

2021-07-21 17:15 , Общество, 1085

Նորակոչիկների հարազատները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի տեղեկանք, կամ պատվաստման QR կոդ․ ՊՆ-ն՝ երդմանը մասնակցելու կարգի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ), կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով զինված ուժերի (ԶՈւ) մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանել է հետևյալ կարգը․

1 Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):

2 Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։

Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։

Հորդորվում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին:

«Առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը»,-շեշտում են նախարարությունից՝ արձանագրելով, որ հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր է եղել վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։

Ընդգծվում է՝ թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։

Лента

Рекомендуем посмотреть