Հուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։
Ոստիկանությունից այսօր հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն: