«Գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից»․ Ա․ Ղազինյան - RadioVan.fm

Онлайн

«Գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից»․ Ա․ Ղազինյան

2021-07-21 16:46 , Политика, 832

«Գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից»․ Ա․ Ղազինյան

«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է. «քյարքիի մասին թող արարատցիները մտածեն։ Թշնամու ուղից կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է. «մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»,-գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը՝ տարակուսելով,-Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:

Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:

Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է․․․»:

Лента

Рекомендуем посмотреть