Ընկերը ընկերուհուն հրել գցել է լողավազանը, մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Ընկերը ընկերուհուն հրել գցել է լողավազանը, մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ

2021-07-20 12:43 , Право, 1699

Ընկերը ընկերուհուն հրել գցել է լողավազանը, մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, և նա հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,-ասված է քննչականի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть