ԱԺ ընտրություններում պարտված «Հայոց հայրենիք»-ը ՍԴ-ի որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում - RadioVan.fm

Онлайн

ԱԺ ընտրություններում պարտված «Հայոց հայրենիք»-ը ՍԴ-ի որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

2021-07-19 17:05 , Политика, 941

ԱԺ ընտրություններում պարտված «Հայոց հայրենիք»-ը ՍԴ-ի որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

«Հայոց հայրենիքի թուրքացումը կանխելու նպատակով «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրոդատարանում»,- ասված է այս կուսակցության ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերից 4-ը՝ խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները դիմել էին ՍԴ։

Բարձր դատարանը 6 օր շարունակ քննելով գործը՝ հուլիսի 17-ին հրապարակեց որոշումը՝ անփոփոխ թողնելով ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումը։

Лента

Рекомендуем посмотреть