Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է

2021-07-19 15:08 , Право, 1114

Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է

Հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել․ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պատվերով մշակվել և գործարկվել է «Road Control Armenia» բջջային հավելվածը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանության՝ խախտումների արձանագրման կենտրոն։

Հավելվածը մշակած ընկերության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանի փոխանցմամբ՝ տեսախցիկներով կահավորված խաչմերուկներին մոտ գտնվելու դեպքում՝ համակարգը թույլ չի տալիս տեսալուսանկարահանում կատարել։ Նպատակը՝ տեղեկատվության կրկնություններից զերծ մնալն է։

Իսկ եթե մի անձը որոշակի ժամանակահատվածում միևնույն մեքենային առնչվող 2 և ավելի նյութ է ուղարկում, որոնք չեն դիտարկվում որպես խախտում,նրա հաշիվը 2 ամսով արգելափակվում է։

Հավելվածի ներբեռնման, համակարգում գրանցման վերաբերյալ մանրամասները՝ կառավարության հրապարակած տեսանյութում։

Երթևեկության կանոնները խախտող վարորդներին բացահայտելու գործում ոստիկաններին կարող են օգնել նաև քաղաքացիները։

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ընդունվել է 2019-ի հոկտեմբերի 23-ին։

Օրինագծին դեմ արտահայտված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նշել էին, որ այն «գործ տալու» նախագիծ է, մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։ Այդ մտահոգությունները փարատելու համար հայտարարվել էր, որ ՀՀ կառավարությունը կսահմանի, թե ամսական և տարեկան կտրվածքով միևնույն քաղաքացին միևնույն անձի նկատմամբ քանի անգամ հնարավորություն կունենա էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել։

Лента

Рекомендуем посмотреть