Բարեկարգվում և ասֆալտապատվում է Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը։
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ավտոճանապարհի կառուցման հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից:
Նշվում է, որ կապալառուն «Վերածնունդ» ՍՊ ընկերությունն է, իրականացվող աշխատանքների պատասխանատուն՝ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։