Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա:
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ից մանրամասնում են, որ վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում:
Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը:
Պատահարի պատճառով երկար ժամանակով դադարեցված է եղել գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ներից հորդորում են վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները: