ՀՀ-ում այսօրվանից օտարերկրացիների պատվաստման այլ կարգ է գործելու - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում այսօրվանից օտարերկրացիների պատվաստման այլ կարգ է գործելու

2021-07-15 17:46 , Общество, 1108

ՀՀ-ում այսօրվանից օտարերկրացիների պատվաստման այլ կարգ է գործելու

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։

Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

-Հյուսիսային պողոտա,

-«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,

-«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,

-«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,

-«Կասկադ» համալիր։

Лента

Рекомендуем посмотреть