Մատաղիսում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 3 աճյուն, ևս 4 զոհված զինծառայողի աճյուն էլ հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1611 աճյուն։