Երևանից Ֆրանկֆուրտ, Վիեննա, Բրյուսել և Քյոլն․ Lufthansa-ն մտնում է հայկական շուկա - RadioVan.fm

Онлайн

Երևանից Ֆրանկֆուրտ, Վիեննա, Բրյուսել և Քյոլն․ Lufthansa-ն մտնում է հայկական շուկա

2021-07-15 14:37 , Экономика, финансы, 1856

Երևանից Ֆրանկֆուրտ, Վիեննա, Բրյուսել և Քյոլն․ Lufthansa-ն մտնում է հայկական շուկա

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն և Lufthansa ընկերությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին են հասել, և Lufthansa ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 13-ից մուտք կգործի հայկական շուկա:

Հաղորդվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

LufthansaLufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ:

Austrian ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 14-ին, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել էր Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին, նրա հետ զրույցում կարևորել թռիչքների նոր ուղղությունների բացումը։

Лента

Рекомендуем посмотреть