«Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ... Հակառակ դեպքում՝ կզղջա»․ Ալիևը՝ պաշտոնական պատասխան չունենալու մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ... Հակառակ դեպքում՝ կզղջա»․ Ալիևը՝ պաշտոնական պատասխան չունենալու մասին

2021-07-14 17:19 , Политика, 1844

«Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ... Հակառակ դեպքում՝ կզղջա»․ Ալիևը՝ պաշտոնական պատասխան չունենալու մասին

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն ՝ մենք պատրաստ ենք սկսել աշխատել դրա վրա, սակայն Հայաստանից այդ առնչությամբ պաշտոնական պատասխան չկա: Ոչ պաշտոնական խողովակներով մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ ՝ սա շատ մեծ սխալ կլինի: Ե՛վ պատերազմի նախորդ օրը, և՛ պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ սխալներ թույլ տվեց, կատարեց ռազմական հանցագործություններ»,-այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին և պատերազմի զոհերի ընտանիքներին բնակարանների և մեքենաների նվիրման արարողությանը։

Ալիևն ընդգծել է, թե իրենց առաջարկը հիմնված է նոր իրական իրավիճակի վրա:

«Մենք գտնում ենք, որ հարցը լուծված է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր: Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատանքները՝ սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ, որի վերաբերյալ միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Ալիևը՝ շեշտելով, թե, եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, իր գործն է, բայց պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել

«Եթե Հայաստանում դրան բացասական արձագանք կա, դա նրանց գործն է Բայց ես նորից եմ ասում, միեւնույն է, նրանք կզղջան»,-հավելել է նա:

Лента

Рекомендуем посмотреть