Գորիսի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ - RadioVan.fm

Онлайн

Գորիսի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

2021-07-14 17:13 , Право, 1141

Գորիսի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։

Գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրությամբ մանրամասնում է․

«ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Ա. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա.Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020թ.-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, և այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021թ. միջնորդություններ են ներկայացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալուհամար։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:

Лента

Рекомендуем посмотреть