Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ըստ ռազմական գերատեսչության` անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
«Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։