Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Վերջինիս պաշտպան Արսեն Վարդանյանի փոխանցմամբ՝ դատարանը Սուրեն Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Օհանջանյանը տեղափոխվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանի խոսքով՝ առաջիկա օրերին բողոքարկելու են դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Որոտանի գյուղապետը ձերբակալվել էր հուլիսի 9-ին՝ ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով: