Այսօր վաղ առավոտյան Արագած լեռան գագաթ բարձրանալիս մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են ու տեղափոխվել անվտանգ տարածք։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, սակայն պարզել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 08։50-ին փրկարարները 11 հոգանոց խմբին հայտնաբերել են Քարի լճից մոտ 6 կմ դեպի հարավային գագաթն ընկած հատվածում և ուղեկցել են անվտանգ տարածք։