Էռնեկյանը հակված է Հայյաստանում լայնածավալ ներդրումներ կատարել, այդ թվում՝ օդանավակայանաշինության բնագավառում - RadioVan.fm

Онлайн

Էռնեկյանը հակված է Հայյաստանում լայնածավալ ներդրումներ կատարել, այդ թվում՝ օդանավակայանաշինության բնագավառում

2021-07-13 13:46 , Экономика, финансы, 1556

Էռնեկյանը հակված է Հայյաստանում լայնածավալ ներդրումներ կատարել, այդ թվում՝  օդանավակայանաշինության բնագավառում

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը հակված է շարունակել ու կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում:

Այս մասին նա հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը։

Նա նշել է, որ հիմա բանակցություններ են վարում մի բանկի հետ, տեսնում են Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և շուտով նոր ներդրում կառաջարկեն օդանավակայանաշինության բնագավառում: Էռնեկյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով իր զարմիկ Մարտինը շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Փաշինյա՛նը կնշի, բնականաբար, նկատել է բարերարը, քննարկելու ներդրումային ծրագիրը:

Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են նաև Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։

Лента

Рекомендуем посмотреть