Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է

2021-07-13 13:43 , Право, 1151

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, որի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է համարել՝ 2 ամսով կալանավորվել է:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Զաքարյանը մեղադրվում է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու» հոդվածներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ բավարարել էր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը:

Նշենք՝ Զաքարյանը Մեղրիի համայքապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 9-ին, հիմնավորել էր, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։

Лента

Рекомендуем посмотреть