Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» արգելոցի զբոսաշրջային երթուղիներից - RadioVan.fm

Онлайн

Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» արգելոցի զբոսաշրջային երթուղիներից

2021-07-12 17:55 , Общество, 968

Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» արգելոցի զբոսաշրջային երթուղիներից

«Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելելու և հատուկ կազմված զբոսաշրջային երթուղիների միջոցով այն բացահայտելու համար հարկավոր է նախապես գրանցվել և կատարել վճարում:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վճարումներ կարող եք կատարել EasyPay տերմինալների միջոցով։

«Ահա այն չորս պարզ քայլերը, որոնք անհրաժեշտ են վճարման համար՝

1․ Մտնել «Պետական վճարումներ» բաժին

2️․ Սեղմել «Շրջակա միջավայրի նախարարության» տարբերանշանի վրա

3․ Ընտրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանը, որից հետո՝ նախընտրելի երթուղին

4️․ Լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համարը, անունը, ազգանունը, և կատարել վճարումը։

Վերջ, և, իհարկե, չմոռանաք Ձեզ հետ վերցնել վճարման կտրոնը»,-ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть