Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքի հարցով Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեննամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) և Երևանի քաղաքապետարանին։
ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակում նշվում է.
«Հարգելի՛ պարոն Դումանյան,
Առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,
համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,
Խնդրում ենք ներկայացնել՝
• ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի պահպանման/քանդման վերաբերյալ
• ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ
• Կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։
Խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։
Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը»։
Կոմիտեի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակում էլ ասված է․
«Հարգելի՛ պարոն Մարության,
Առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,
հիմք ընդունելով տարածքում գերակա շահի վերաբերյալ 2018թ․ մարտի 22-ի որոշման 2.2, 2.3, 2.4 և 4-րդ կետերը՝ համաձայն որոնց նշված քաղաքաշինական ծրագրի համակարգմամբ զբաղվող լիազոր մարմինն է հանդիսանում Երևանի քաղաքապատերանը,
համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,
խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
33-րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրի 2-րդ լոտի կառուցապատման նախագիծը,
2-րդ լոտի սեփականատարերերի մասին տեղեկություններ,
2-րդ լոտում շինարարության/քանդման աշխատանքների վերաբերյալ առկա բոլոր թույլտվությունները,
Երևանի քաղաքապետարանի գրավոր դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի պահպանման/քանդման վերաբերյալ
խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։
Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը»:
Նշենք՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամներն այսօր հավաքվել են Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի մոտ՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի է արժանանալու պետության կողմից պահպանվող հուշարձանը։ Նրանք ահազանգել են, որ հուշարձան-շենքն ապամոնտաժելու թույլտվություն է տրվել։